Կազմակերպության մասին
Մեր կազմակերպության նպատակն է Ձեր տան և գրասենյակի հարմարավետության կազմակերպումը: Եթե Ձեզ անհրաժեշտ է որակյալ կահույք և անհատական մոտեցում, ապա դիմեք մեզ:

Մեր կազմակերպությունն առաջարկում է Ձեզ  օգնություն սեփական հարմարավետ աշխարհի կառուցման գործում: Մենք զբաղվում ենք պատվերով կահույքի պատրաստմամբ: Սակայն մեր կազմակերպության սկզբունքորեն նոր մոտեցումը կայանում է նրանում, որ մենք պարզապես պատվերով կահույք չենք պատրաստում, այլ պատրաստ ենք անհատապես, յուրաքանչյուր հաճախորդի համար մշակել դիզայն, հաշվի առնել բոլոր ցանկությունները, իրագործել Ձեր բոլոր երազանքները կահույքի մեջ: Կահույքը պետք է աչք ուրախացնի, հանգիստ պարգևի, լինի ֆունկցիոնալ:

Մենք պատրաստում ենք խոհանոցի, ննջասենյակի, միջանցքի կահույք, բարային հենակներ/կանգնակ և այլն: Մեր կազմակերպությունը պատրաստ է կատարելու ինչպես անհատական պատվերներ, այնպես էլ կահույքի պատրաստման կոմպլեքս աշխատանքներ` պատրաստելով կահույք` Ձեր բնակարանի կամ առանձնատան համար:
Կահույքի պատրաստման համար մենք օգտագործում ենք միայն ամենաորակյալ հումք և նյութեր, որոնք ամբողջովին համապատասխանում են բոլոր էկոլոգիական նորմերին: Այն հաստատվում է մեր մատակարարների համապատասխան հավաստագրերով և համբավով: Ընդ որում մենք շեշտը դնում ենք արտասահմանյան արտադրության նյութերի և հումքի վրա, քանի որ դրանց որակը զգալիորեն գերազանցում է ռուսական նմանատիպ արտադրանքին:

Մենք ունենք ժամանակակից նյութա-տեխնիկական բազա, մեր աշխատակիցներն ունեն ամենաբարձր պրոֆեսիոնալ որակավորում: Այս ամենը մեզ վստահություն է տալիս մեր արտադրանքի նկատմամբ: Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք մեր հաճախորդներին տրամադրելու երկարատև երաշխիք մեր արտադրանքի համար:

Անհատական դիզայն

Մենք պատրաստ ենք առաջարկելու կահույքի գեղարվեստական ձևավորման ծառայությունների լայն ընտրանի: Մենք կկարողանանք կատարել բացարձակապես ցանկացած ոճային լուծումներ: Պատվիրելով կահույք` ելնելով Ձեր անհատական նախընտրություններից, մեր դիզայներները կստեղծեն այնպիսի դիզայն, որը լիովին կհամապատասխանի էսթետիկայի մասին Ձեր բոլոր պատկերացումներին:

Գնի և որակի առավելագույն հարաբերակցություն

Մենք աշխատում ենք պահել բավական դեմոկրատական գնային քաղաքականություն: Թեկուզ և մենք օգտագործում ենք արտասահմանյան արտադրության հումք և նյութեր, սակայն շնորհիվ ոչ մեծ ապրանքային հավելագնի կարելի է գնել կահույք համեմատաբար էժան: Մեզ մոտ գնի և որակի ամենաօպտիմալ հարաբերակցությունն է:
Որակի տեսանելի ցուցադրում:
Մեր արտադրանքի առավելությունների մասին կարող եք ծանոթանալ մեր սրահում: Մենք ունենք ամենատարբեր կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկություններով կահույք. անկյունային և իրանայինից մինչև ներկառուցված պահարան-կուպեներ: Դուք կարող եք անձամբ դիտել մեր կահույքը, ծանոթանալ ձևավորման տարբեր տեխնոլոգիաների հետ, Ձեր հարցերը տալ մեր վաճառող-խորհրդատուներին, ինչպես նաև ցանկացած տիպի կահույքի պատրաստման պատվեր կատարել:
Պատվերով կահույքի դիզայնի և պատրաստման գործընթացում ակտիվ կերպով ներդրվում են ժամանակակից կահույքի արտադրության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները: Նվազագույն ժամկետները և պատվերի կատարման որակը կգերազանցեն Ձեր բոլոր սպասումները: Եվ վերջապես, գլխավոր առավելությունը. անհատական դիզայնը հաշվի կառնի Ձեր ինտերյերի բոլոր առանձնահատկությունները: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը և միշտ պատրաստ ենք անհրաժեշտ խորհուրդներ տալ տարածության առավելագույն օգտագործման, լիակատար հարմարավետության վերաբերյալ:
Հայկական կահույքի շուկայում 10 տարվա աշխատանքի ընթացքում մեր կազմակերպությունը կարողացել է հասնել մեր կողմից ծառայությունների մատուցման բարձր որակի և մեծ փորձ է կուտակել հաճախորդների հետ աշխատանքում: Մասնագիտանալով պատվերով կահույքի պատրաստման մեջ` մենք կարող ենք բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի պահանջներն ու ցանկությունները: